Մինչև կարիերայի ավարտը չեմ բաժանվելու WBO չեմպիոնական գոտուց. Ա. Աբրահամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ հաջորդ մենամարտում ցանկանում է հանդիպել Ռոբերտ Շտիգլից – Ֆելիքս Շտուրմ զույգի հաղթողին: Հիշեցնենք, որ Աբրահամը բարեհաջող կերպով պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը՝ հաղթելով Փոլ Սմիթին:

«Ես անհամբերությամբ եմ սպասում նրանց մենամարտի հաղթողին և ցանկանում եմ նրան հնարավորություն տալ մրցել աշխարհի չեմպիոնի համար: Ես կպահպանեմ իմ տիտղոսը: Մինչև իմ կարիերայի ավարտը չեմ բաժանվելու  WBO չեմպիոնական գոտուցս», – հայտարարել է Աբրահամը:




Լրահոս