Վրաստանում մահացել է Էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար և գործարար Կախա Բենդուկիձեն մահացել է՝ երկու շաբաթ առաջ արված սրտի վիրահատությունից հետո: Այդ մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները:

Շվեյցարիայում արված վիրահատությունից հետո Բենդուկիձեն գտնվում էր Լոնդոնում, որտեղ էլ մահացել է: Կախա Բենդուկիձեն 58 տարեկան էր: 1980-ականներից սկսած Բենդուկիձեն ավելի քան 20 տարի գործարարությամբ է զբաղվել Ռուսաստանում, մասնավորապս եղել է «Միավորված մեքենաշինական գործարաններ» հոլդինգի գլխավոր տնօրենը:

2004թ.-ին Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հրավերով նա զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: 2004-2008թթ.-ին նա տնտեսական բարեփոխումների համակարգման պետնախարար էր, իսկ 2008-2009թթ.-ին գլխավորում էր Վրաստանի կառավարության աշխատակազմը: 2007թ.-ին քաղաքական գործիչը հիմնել է Թբիլիսիի Ազատ համալսարանը և Վրաստանի Գյուղատնտեսական համալսարանը:

2014թ.-ի մայիսին Բենդուկիձեն ընդունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրավերը՝ դառնալով Ուկրաինայի կառավարությանը կից Տնտեսական խորհրդի անդամ:




Լրահոս