Ռոնալդոն կարող է վերսկսել կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն չի բացառում, որ կարող է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան:

Նա կարող է հանդես գալ «Ֆորտ Լոդերդեյլ Սթրայքերս» ակումբում: Ռոնալդոն վերջերս դարձել է 2006 թվականին հիմնված ակումբի սեփականատերերից մեկը, որն այժմ ելույթ է ունենում Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլային լիգայում (NASL):

«Ակտիվ մասնակցություն եմ ունենալու թիմի ձևավորման գործում: Անշու´շտ, ԱՄՆ-ում ֆուտբոլն առաջընթաց է գրանցում»,-նշել է նա:




Լրահոս