Եթե ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռոնալդուին, թող վճարի 1 մլրդ եվրո. Պերես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ակումբը մտադիր չէ վաճառել ակումբի հարձակվող Ռոնալդուին, սակայն ընդգծելով, որ պատրաստ են բանակցությունների ՊՍԺ-ի հետ միայն այն դեպքում, եթե փարիզյան ակումբն առաջարկի 1 մլրդ եվրո:

«Եթե ՊՍԺ-ն ցանկանում է Ռոնալդուին, ապա ամեն ինչ շատ պարզ է. նրանք ստիպված պետք է լինեն վճարել 1 մլրդ եվրո: Ֆուտբոլում ամեն ինչ անկանխատեսելի է, սակայն մենք չենք ցանկանում բաժանվել Ռոնալդուից: Նրա պայմանագիրն ակումբի հետ գործելու է դեռ երեք տարի», – նշել է Պերեսը:




Լրահոս