Օբամային զայրացրել է Պուտինի առաջնորդության մասին լրագրողի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զայրացրել է հեռուստահարցազրույցի ժամանակ լրագրողի հարցը: Ամերիկյան հեռուստաալիքներից մեկի եթերում հաղորդավար Սթիվ Քրոֆթը հայտարարել է, որ «Ռուսաստանը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի առաջնորդությանը», փոխանցում է Daily Mail-ը:

Այդ հարցից հետո ԱՄՆ նախագահը դադարել է ժպտալ, իսկ հետո նա զայրացած հարցրել է. «ինչպե՞ս»:

Բարաք Օբամայի տրամադրության փոփոխությունը նկատել են արևմտյան խոշոր պարբերականները: Պարբերականները գրել են, որ ԱՄՆ առաջնորդը «կորցրել է սառնասրտությունը»՝ պատասխանելով Սիրիայում ռուսական օպերացիայի մասին հարցին:




Լրահոս