Հեղինե Բիշարյանի մտահոգությունները տեղի՞ն են. ո՞վ է գաղտնալսում ՕԵԿ-ական պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասել է, թե գաղտնալսումներն անօրինական են, բայց համատարած. «Իմ հեռախոսը գաղտնալսվում է: Ինչո՞ւ համար չգիտեմ, այս երկում ես հեղաշրջում չեմ անում, ինչ մտածում եմ՝ բարձրաձայն»,- հայտարարել է Հեղինե Բիշարյանը:

Ի պատասխան՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտնել է, որ պատգամավորի հայտարարությունը ընդունում է որպես բանավոր դիմում և հենց այսօր ՄԻՊ-ը վարույթ կհարուցի՝ հարցի քննության համար:

Ի դեպ, օմբուդսմենը նկատել է, որ իրենք չեն ունեցել գեթ մեկ դիմում, որտեղ եղել է հիմնավոր ուղղորդող, բավարար փաստ՝ գործընթաց սկսելու համար:

ArmLur.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից փորձեց ճշտել՝ տեղի՞ն են արդյոք Հ. Բիշարյանի մտահոգությունները, արդյոք գաղտնալսումներ լինո՞ւմ են, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին՝ ասացին, որ երբ ՄԻՊ-ը վարույթ ընդունի և որոշի ում ուղարկել գործը, այդ ժամանակ միայն հնարավոր կլինի հստակ պատասխան տալ:

Նույն հարցով դիմել ենք նաև Ազգային անվտանգության ծառայությանը: Մեր գրավոր հարցմանը դեռևս պատասխան չի տրվել:

Սպասենք զարգացումներին:




Լրահոս