Ես չեմ կարող դրիբլինգի շնորհիվ 4 ֆուտբոլիստների շրջանցել. դա Նեյմարի գործն է. Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է թիմում իր և Նեյմարի դերի մասին: Հիշեցնենք, որ «Խետաֆեի» դեմ խաղում ուրուգվայցու և բրազիլացու գոլերը հաղթանակ պարգևեցին կատալոնական թիմին:

«Թիմում յուրաքանչյուրն իր հստակ անելիքներն ունի: Ես չեմ կարող դրիբլինգի շնորհիվ 4 ֆուտբոլիստների շրջանցել. դա Նեյմարի գործն է»,- Սուարեսի խոսքերն է մեջբերել «Movistar»-ը:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում երկու ֆուտբոլիստներն էլ 9-ական հանդիպման են մասնակցել. Նեյմարը դարձել է 9, իսկ Սուարեսը 8 գոլի հեղինակ:




Լրահոս