Սարի թաղում բախումների հետևանքով վնասվածք ստացած ոստիկաններից մեկը ծանր վիճակում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկաններն Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել են, որ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով բերման ենթարկվածներ չկան:

«Վնասվածք ստացած ոստիկանենրը չորսն են, որից գլխի շրջանում մեկ ոստիկան է  վնասվածք ստացել, նրա վիճակը ծանր է,  մյուսները ոտքից են վնասվածք ստացել, իրավիճակն իրոք լարված էր»,- մանրամասնեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ է եղել Սարի թաղում: Մի խումբ մարդիկ փորձել են այդ կողմից մտնել ՊՊԾ գնդի տարածք, որի հետևանքով ոստիկանների հետ բախումներ էին եղել:

Տեսանյութը` lragir.am




Լրահոս