ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե գործող կազմակերպությունն ընթացիկ տարվա շահույթը պակաս է նախատեսել, եւ արդյունքում շահութահարկի կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի գումարից պակաս է ստացվել, ապա նման դեպքերում այդ կազմակերպությունում տույժեր հաշվարկվո՞ւմ են, թե՞ ոչ:

Համլետ Սիրադեղյան (49 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հ. Սիրադեղյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի՝ նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն՝ հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձեւի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ՝ փաստացի ստացված շահութահարկի 18.75 տոկոսի եւ տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչեւ հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման տույժերին եւ անիմաստ վճարներին «գերի» չդառնալու համար հորդորում ենք մեր հայրենակիցներին լինել ավելի ուշադիր՝ զերծ մնալով ավելորդ գումարների վատնումից:




Լրահոս