Նեյմարը՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզական հետազոտությունների կենտրոնն իր պաշտոնական կայքում հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է կատալոնական «Բարսելոնա»-ի  հարձակվող Նեյմարը, ում արժեքը կազմում է 246,8 մլն եվրո:

Երկրորդ տեղում է նույն ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին (170,5 մլն), իսկ եռյակն էլ  եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան (155,3 մլն):

Լավագույն տասնյակն ունի այսպիսի տեսք.

1 Նեյմար («Բարսելոնա») – 246,8 մլն եվրո

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 170,5

3. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 155,3

4. Անտուան Գրիզման («Աթլետիկո») – 150,4

5. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 145,2

6. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 139,2

7. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 126,5

8. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 113,8

9. Դելե Ալի («Տոտենհեմ») – 110,5

10. Էդեն Ազար («Չելսի») – 101,5




Լրահոս