Կոռումպացված օրինապահ մարմիններ, սահմանափակ դատական անկախություն… ԱՄՆ պետդեպը ՊՊԾ գնդի գրավման մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտը մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում անդրադարձել է նաեւ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններին: Այս առումով ԱՄՆ պետդեպը հատուկ ուշադրություն է դարձրել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը: Միաժամանակ պետդեպն անդրադարձել է քաղաքական իրավունքների պաշտպանությանը: «Պաշտոնյաները, օգտագործելով կառավարական ռեսուրսները, պահպանեցին իշխող ՀՀԿ-ի քաղաքական դոմինանտությունը՝ երկրում էլիտայի կողմից տնտեսական եւ քաղաքական ուժի չարաշահմամբ հարստացնելով աջակից անձանց, կոռումպացնելով օրինապահ մարմիններին. դատական իշխանության` սահմանափակելով դատական անկախությունը»,- ասված է այնտեղ:

Անդրադարձ կա նաեւ լրագրողների նկատմամբ բռնություններին, եւ նշված է, որ դրանց հեղինակները դեռեւս չեն պատժվել «Շարունակում են չլուծված խնդիրներ մնալ ոչ ադեկվատ օրինապահ մարմինների կողմից իրականացվող բռնությունները եւ անօրինական հետապնդումները, քաղաքական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից լրագրողներին թիրախավորելը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս