Նարա Շլեպչյանը և Մերուժան Տեր-Գուլանյանը նշանակվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հեռուuտատեuության եւ ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 29-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մարտի 24-ի ՆԿ-56-Ա կարգադրությամբ uտեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը` որոշում եմ.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակել` Մերուժան Տեր-Գուլանյանին լիազորությունների ժամկետը` վեց տարի

Նարա  Շլեպչյանին՝ լիազորությունների ժամկետը` վեց տարի»:

Նշենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ապրիլի 7-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դիմում ն երկայացրած 5 թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Նարա Սուրենի Շլեպչյանին եւ Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանին:

Հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսությունում Նարա Շլեպչյանի եւ Մերուժան Տեր-Գուլանյանի երկարամյա աշխատանքային փորձը, զգալի ներդրումը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:




Լրահոս