Հերթական գումարները պետբյուջեից սխալ դատավճիռների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեից շարունակվում է հսկայական գումարներ վատնվել դատավորների կայացրած սխալ վճիռների պատճառով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության նիստում որոշում է կայացվելու արդարադատության նախարարությանը տրամադրել 3100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ՄԻԵԴ «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ին կայացված վճռի համաձայն քաղաքացուն փոխհատուցում տրամադրելու, եւս 2900 եվրոյին համարժեք դրամ էլ՝ ՄԻԵԴ «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի նոյեմբերի 10-ի վճռի պահանջները կատարելու նպատակով:

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երբ հետաքրքրվել էր, թե ինչն է պատճառը, որ այդքան գումարներ են բյուջեից տրամադրվում ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների համար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ պատճառը դատական համակարգում առկա խնդիրներն են: Այդ հայտարարությունից հետո որեւէ կերպ չպարզաբանվեց, թե ինչ է արվում՝ խնդիրները շտկելու համար, եւ ինչքան պետք է մեր աղքատիկ բյուջեն դատարկվի ապաշնորհ չինովնիկների կամայական որոշումների պատճառով:




Լրահոս