Ի՞նչ փուլում է Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած հրդեհի գործի քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ե՛վ ոստիկանությունը, և՛ արտակարգ իրավիճակների նախարարությունն այս պահին զբաղվում են Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած հրդեհի հանգամանքների բացահայտմամբ: Այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռ նոր բացահայտումներ չեն եղել, գործի քննությունը շարունակվում է:

«Ծիծեռնակաբերդում երկու օր է, ինչ ոռոգման աշխատանքներ են իրականացվում: Մեր աշխատակիցներին ասել եմ, որպեսզի ճշտեն այդ տեղեկությունը»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ էր բռնկվել: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են նաև Երևանի քաղաքապետարանի 10 ջրատար: Ընդհանուր առմամբ մասնակցել է 129 փրկարար ծառայող հրդեհաշիջման աշխատանքներին»:




Լրահոս