Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ այսօր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքում հայտնաբերել ու կալանքի տակ են վերցրել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու համար մեղադրվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ):
Այս առնչությամբ զրուցել ենք նրա ներկայացոոցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:
«Նրան ապօրինի են զրկել պաշտպանության իրավունքից, փողոցից գողացել-տարել են մի մարդու, ով երբևէ փախած չի եղել, նա ամեն օր բուժում է ստանում: Իրաբանական վարչության պետ Մուրադյանը Երվանդ Վարոսյանի դասընկերն է, այսինքն այսպես են լուծվում հարցերը Նիկոլ Փաշինյանի օրոք»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.04.2020թ. կայացված որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվել էր թույլատրելի։ Հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այդ որոշումը։
« Նա գործարար է, ուներ դեղատուն, հյուրանոց, որոնք այս տարիներին, բնականաբար, շատ վատ վիճակի են հասել։ Ուներ ընկերներ, բարեկամներ, որոնք օգնել են»,- ասաց Աբգարյանի ներկայացուցիչ՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:
Հիշեցնենք նաեւ, որ մարտի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչից հետո նրա մոտ շաքարային դիաբետ է հայտնաբերվել: Ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվել, Հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն է ընթանում է, այս դեպքից հետո ՔԿՀ պետն ու մի քանի այլ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: