Անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտավորապես 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, չի կիրառվել հրետանի: Կրակոցներ իրականացվել է ոչ միայն Տավուշի շրջանում, այլ մարզի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ նաև Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ են եղել նաեւ Գեղարքունիքի եւ Նախիջեւանի ուղղությամբ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց Տավուշի տեղեկատվական շտաբի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում