Երեկ սիրված դերասանուհի Անի Ղազարյանը նշել է ծննդյան 30 ամյակը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես եւ ում հետ է անցկացրել օրը:
«Ստեղծված իրավիճակից ելնելով ՝ 30-ամյակս նշել եմ ընտանիքիս անդամների հետ ` ծնողներիս, երեխանրիս եւ ամուսնուս հետ միասին, եւ հենց ծնողներիս տանն էլ շատ փոքր հավաքույթ արեցինք»,-նշում է դերասանուհին:
Խոսելով երազանքներ եւ նպատակները մասին՝ Անի Ղազարյանն ընդգծում է. «Երազանքներ շատ ունեմ, բայց ամենակարեւորը, հաշվի առնելով այս տարվա իրավիճակը եւ վերջին իրադարձությունները, ուզում եմ, որ խաղաղ ապրենք: Այս պահի դրությամբ ամենամեծ երազանքս դա է եւ, որ ինչքան հնարավոր է շուտ ավարտվի այս համաճարակը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքին: Շուտ ավարտվի արտակարգ դրությունը, որպեսզի կարողանանք վերադառնալ թատրոն, նոր ներկայացումներ մատուցենք մեր հանդիսատեսին: Իրականում շատ եմ կարոտել բեմից հանդիսատեսի հետ շփումը : Իսկ նպատականերս կապված են ավելի շատ մասնագիտական բնագավառի հետ, եւ լիահույս եմ, որ կկարողանամ իրագործել դրանք»:
Հարցին` 30-ամյակն ի՞նչ զգացողությունների տեղատարափ է առաջացրել դերասանուհու հոգում, նախ դերասանուհին ասում է. «Մի քիչ դեպրեսիվ եմ, քանի որ էլ չեմ լինի 20-ի մեջ, արդեն հատեցի 30-ը, եւ այդ առումով դժվար համակերպվեցի այդ մտքի հետ: Զգում ես , որ մեծացել ես, երբ երեխաներդ արդեն հասուն մտքեր են արտահայտում, երբ շնորհավորում են ծննդյանդ տարեդարձը, բարեմաղթանքներ են հղում:
Տարիքի հետ զգացողությունները տարբեր են լինում , ինչքան մեծանում ես այնքան պատասխանատվություն ես զգում ամեն ինչի նկատմամբ, թե՛ մասնագիտության, թե՛ երեխաներիդ հանդեպ, ամեն ինչ ուզում ես հասցնել: Հույսով եմ, որ ինձ մոտ դա կստացվի, բայց հասունանալու հետ մեկտեղ չեմ ուզում կորցնել նաեւ երիտասարդությունս, քանի որ մեր մասնագիտության մեջ դա շատ կարեւոր տեղ է գրավում. պետք է միշտ աշխույժ լինես»:
Անդրադառնալով նվերներին՝ Անի Ղազարյանը հայտնում է, որ իր համար թանկ են ստացած բոլոր նվերները՝ անկախ չափերից:
«Նվերների մասով չեմ կողմնորշվում, քանի որ առհասարակ բոլոր ստացած նվերներս էլ ինձ համար թանկ են եւ բացարձակ կապ չունի դրա մեծ կամ փոքր լինելը, չեմ կարող ոչ մեկն առանձնացնել եւ պետք է ասեմ, որ ավելի շատ սիրում եմ նվիրել, քան ստանալ»:
Լիդա Եղիազարյան