![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/116260340_748992935643541_5349788132815095757_n.jpg)
Շրջակա միջավայրի նախարարի ժամանակավոր պաշտոնակատր Վահե Ջիլավյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Սևանա լճում սիգի պաշարների հարցին:
«Կառավարության որոշմամբ արդեն իսկ նախաձեռնել ենք այս տարվա առաջին արդյունագործական որսը:Թույլատրել ենք 200 տոննա սիգի որս իրականացնել: Շուրջ 150 դիմում ունենք, մոտակա 10 օրվա ընթացքում պայմանագրերը կկնքվեն: Որևէ այլ ձկնատեսակի համար օրինական որս չի թույլատրվել», – նշեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում