Առողջապահության նախարարությունն այսօր արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ էր արել կամավոր դոնորության:
«Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր:
Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար:
Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ»,-ասվում էր հաղորդագրության մեջ:
Այս պահին «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի դիմաց մեծ թվով քաղաքացիներ են, որոնք պատրաստվում են կամավոր դնորության: