Ֆրանսիան կարող է սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան դիտարկում է մի շարք միջոցառումներ կիրառել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերին, մասնավորապես՝ սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ այս մասին հայտնել է Europe 1 ռադիոալիքը:

«Էմանուել Մակրոնի շրջապատում աշխատում են հակահարձակման վրա, որը կարող է սկսել երկու-երեք օրվա ընթացքում: Մեր տեղեկություններով՝ Թուրքիայից Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելուց հետո քննարկվում են պատասխան գործողությունների երեք ուղղություններ: Նախ, բոյկոտի կոչերից հետո Ֆրանսիան մտածում է տնտեսական պատժամիջոցների մասին, օրինակ՝ թուրքական ապրանքների ներկրման սահմանափակում»,- ասվում է ռադիոկայանի կայքում:

Հիշեցնենք, որ թուրք առաջնորդն այսօր ավելի վաղ հանդես էր եկել ֆրանսիական ապրանքների բոյկոտ հայտարարելու մասին կոչերով:




Լրահոս