Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի (JKS Armenia) ֆեդերացիայի պատվիրակությանը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության՝ Արցախում ծավալած մարզական գործունեության անհրաժեշտությունը և հետպատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության կողքին գտնվելու
հանգամանքը:

Ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ
ընդունելության համար և ընդգծել, որ հանուն Արցախի վերազարթոնքի, բացի սպորտից, ֆեդերացիայի անդամները
պատրաստ են տարբեր ոլորտներում ևս աջակցություն ցուցաբերելու:




Լրահոս