Այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց են: Նրանք նամակ են պատրաստել, դիմում են ռուսական կողմին, որպեսզի նրանք ազդեցություն ունենան ադրբեջանական կողմին եւ թույլ տան ռուս խաղաղապահների մասնակցությամբ իրականացնեն որոնողական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների հարազատները երկար պայքարից հետո կարողացան հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այսօր ևս հանդիպում կլինի: