Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի և ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև հաստատված գործընկերության բարձր մակարդակը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և Զարգացման ֆրանսիական գործակալությանը մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումների համար։ Մեր գործընկերության արդյունավետության մասին են վկայում Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքում վերջերսարձանագրված հաջողությունները»,–ընդգծել է նախարար Պապիկյանը։
Զրուցակիցները քննարկել են փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր։
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նախարարության մի շարք առաջնահերթ ծրագրերին և կարևորել գործընկերների հնարավոր աջակցությունը ճանապարհաշինության, ջրամբարաշինության, համայնքներում ոռոգման համակարգի արդիականացման, վարչատարածքային բարեփոխումների շրջանակում համայնքների կարողությունների զարգացման և այլ հարցերում։
Բերտրան Վալկենարընույնպես ընդգծել է Վեդիի ջրամբարի շինարարության կարևորությունը ֆրանսիական կողմի համար և այն բնութագրել որպես խորհրդանշական ծրագիր հայ–ֆրանսիական պատմական կապերի վրա հիմնված գործընկերության մեջ։
Իր խոսքում Բերտրան Վալկենարը մանրամասնել է ԶՖԳ ներդրումային գերակա ուղղությունները և վերահաստատել ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։