Երեւանի կենդանաբանական այգու այցելուներն Բունկա փղիկին տեսնելու համար այսուհետ երկար չեն սպասի: Այգու տնօրինության կողմից Բունկայի համար նոր ցուցասրահ է կառուցվել:
Կենդանաբանական այգու աշխատող Գառնիկը Բունկային խնամում է արդեն 2 տարի: Ասում է՝ խելացի կենդանի է եւ ուժեղ հիշողություն ունի:
Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր տեղի ունեցավ ցուցասրահի բացման արարողությունը, որին ներկա էին նաեւ երեխաներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան