Վրաստանում հասարակական տրանսպորտը չի գործի մայիսի 3-12-ը։ Այդ միջոցառումը սահմանվել է երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով վրացական կառավարության մամլո ծառայությանը։ Արգելքը չի տարածվի տաքսիների և միջքաղաքային ուղևորափոխադրումների վրա։
Բացի այդ, երկրում մայիսի 4-11-ը հայտարարվել են հանգստյան օրեր։ Մասնավոր և պետական հաստատությունների բոլոր աշխատողներին խորհուրդ է տրվել անցում կատարել հեռավար աշխատանքի։
Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքն արդեն երկու անգամ դադարեցվել է՝ 2020 թվականի մարտից-մայիս, 2020 թվականի նոյեմբերից 2021 թվականի փետրվար։