Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց:
Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստան են վերադարձվել ռազմագերիներ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը և Սեյրան Թամրազյանը։
Նրանց ուղեկցում էր Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը: