Պաշտպանության նախարարությունը չի դադարում ստել. ինչու գերատեսչությունը չի կողմնորոշվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ժամ է՝ համացանցում ակտիվորեն քննարկվում է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները հայ զինվորներին քաշքելով հեռացնում են հայկական տարածքից: Տեղեկություններ տարածվեցին, որ տեսանյութն արվել է նախօրեին` Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում, երբ ադրբեջանցիները քաշքշելով հայերին փորձել էին հեռացնել հայկական դիրքերից:

Այսօր ժամեր առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ: Սակայն քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ եւ ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Այսօր ժամը 18:44-ին հերքեցին համացանցում տարածված տեսանյութը՝ հայտարարելով, որ այն հին է, իսկ 22:00-ին հաստատեցին տեղեկությունը: Երեք ժամում հերքեցին ու հաստատեցին, որ ադրբեջանական զինվորականները հայ զինվորականներին քաշքշելով հեռացնում են հայկական դիրքերից:

Հարց է առաջանում՝ ինչու ՊՆ-ի ղեկավար կազմը չի կողմնորոշվում իր հայտարարություններում և ճշգրիտ տեղեկատվություն չի հաղորդում՝ տարածելով հակասական հայտարարություններ:

Այս դեպքից հետո, երբ նաև տեսանյութը տարածվել է ողջ համացանցով և Պաշտպանության նախարարությունը չի կողմնորոշվում իր հայտարարություններում, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է ինքնասպան լինեն։ Նրանք պետք է ինքնասպան լինեն զինվորին այս աստիճան նսեմացնելու համար, որի մասին հայտարարել էր ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Ուշագրավ է նաև մի հանգամանք, որ տեսանյութի նոր լինելու տեղեկատվության ՊՆ-ի հերքումը ակտիվորեն տարածում էին նաև իշխանության թև ներկայացուցիչները, որի վառ օրինակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է:

ՊՆ-ի հաստատումից հետո էլ այդ տեղեկությունն են տարածում: Սա մի բանի վկայություն է՝ հայրենի իշխանությունն իր տեղում չէ, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա տեղյակ չէ, թե ինչ սարսափելի վիճակում է գտնվում ՀՀ-ի սահմանը:

Սոնա Գրիգորյան 




Լրահոս