Հայաստանում պետական ծառայողները հայտնվել են անհարմար դրության մեջ. կառավարության աշխատակազմը ներքին հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր պետական ծառայողները պետք է պատվաստվեն: Ավելին, սիրո հեղափոխության ներկայացուցիչները պետական ծառայողներին սպառնում են՝ ասելով, որ պատվաստվեք կստանաք 100 հազար դրամի չափով պարգեւատրումը:
Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ քաղծառայողները ստանում են իրենց կես տարվա պարգեւատրումը, որը ձեւավորվում է իրենց կես տարվա աշխատանքային ցուցանիշներից, որը կոչվում է քաղծառայողի պարգեւավճար: Այն պետական ծառայողները պետք է վաղուց ստացած լինեին, բայց 13 օր անց հաշվարկել են, թե ով է պատվաստվել եւ ով է ցանկության հայտնել պատվաստվելու, ապա նոր ըստ դրա երեկ տվել են այդ գումարը: Փաստորեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ամեն կերպ պատվաստումների ցուցանիշները բարձրացնել եւ այս նպատակին հասնելու համար պետական ծառայողների մի մասին սպառնում է պատվաստվել, հակառակ դեպքում կամ կազատվեն աշխատանքից կամ էլ՝ չեն ստանա իրենց վաստակած պարգեւատրումը:
Եւ զարմանալի չէ, քանի որ վերջին օրերին լուսանկարներ են հրապարկվում այն մասսկն, թե ինչպես է այս կամ այն տեսչական մարմնի աշխատողը պատվաստվել: Օրինակ, նման լուսանկարներ հրապարակվել է առողջապահական և աշխատանքի, բնապահպանության եւ ընդերքի տեչական մարմինների կողմից: Ի դեպ, պատվաստվողների շարքում են նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, շրջակա միջավայրի նախարարությունների աշխատողները:
Մանրամասները՝ տեսանյութում