Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Աբու Դաբիի ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքված համաձայնագրով ստեղծվող հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից՝ բաց մրցույթի միջոցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մրցույթը մեկնարկում է հուլիսի 14-ից:
Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները 4 շաբաթվա ընթացքում ուղարկել [email protected] հասցեին, ինչպես նաև՝ Armenian National Interests Fund ֆեյսբուքյան էջին:
Առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը։