ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված անձը «Շանթ»-ի Յուրան է:
2015 թվականին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրել տան անդամների նկատմամբ:
Ավելի ուշ այստեղից հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխել երիտասարդ աղջկա և ավազակային հարձակումը կատարողին: Ավազակային հարձակու իրականացնող անձը մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով:
Առանձնատունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է մի շարք աղմկահարույց դեպքերից հայտնի գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանին, ով կոնկրետ ցուցմունք է տվել ՀՀ քննչական կմոիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:
Նշենք, որ Յուրա Ղարիբյանն այն շատ գործարարներից է, ով հանրությանն առավել հայտնի է իր շուրջ պտտվող աղմկալի պատմությունների մասին զանազան լուրերով:
Նախ նշենք, որ «Շանթ» ընկերության, այն ժամանակ «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր «Շանթի Յուրա»-ն շքեղ առանձնատուն ունի Քոբուլեթիում: Նրա երեքհարկանի առանձնատունը գտնվում է անմիջապես ծովի ափին մոտ:
Դեռևս 2012 թվականին մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ղարիբյանն այդ ժամանակ հայտնի էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած մտերմիկ կապով: Վերջինս նաև բիզնես էր նախաձեռնել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում բացել էր համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում էր այնտեղից գնումներ անել: Այսպիսով` Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում էր մի քանի միլիոն դրամի երաշխավորված առևտուր:
Սույն անձը առավել հայտնի է դարձել իր թիվ մեկ ոխերիմ թշնամի՝ հարազատ եղբոր՝ Մանվելի հետ ունեցած, մեղմ ասած, տարաձայնությունների հողի վրա: Եղբայրների մշտական դարձած վեճ ու կռվի հետևանքն այն էր եղել, որ ընտանեկան բիզնեսը` «Շանթ» ընկերությունը, բաժան-բաժան էին արել. մեկին` Յուրա-Վարշամին, մնաց «Շանթը», իսկ Մանվելը «Շանթին» ավելացրեց մոդայիկ դարձած էլիտար բառը՝ «Էլիտ Շանթ»:
Ուշագրավն այն է, որ այդ ժամանակ մամուլում ինտենսիվորեն լուրեր էին շրջանառվում, թե «Շանթ» ընկերության սեփականատերերից մեկը համարող ոմն Սամվել Ղարիբյան նամակով դիմել նախագահին: Նամակում ասվում էր, թե՝ պարոն նախագահ, խնդրում եմ պաշտպանեք եղբայրներիս և մեր ընտանեկան բիզնեսը հանրապետության դատախազի ոտնձգություններից:
Քանի որ ընտանեկան այս կեղտոտ սպիտակեղենը դուրս էր հանվել ի ցույց հանրության, հետևաբար, մարդկանց մոտ հետաքրքրություն էր առաջացել, թե ինչից իրականում սկսվել վեճուկռիվը:
Այսպես, ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվել, թե երբ Մանվել և Յուրա Ղարիբյանները 1986-91 թվականներին ստեղծում էին իրենց բիզնեսը, սույն նամակի «հեղինակ» Սամվել Ղարիբյանը Հայաստանում չէր: Նա 1984-ին Ուկրաինայում սպանության փորձի համար դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Բարոյականությունից խոսող այս մարդը 22 դանակի հարված էր հասցրել տուժողին: Ծանոթ-բարեկամ մեջ գցելով՝ Ուկրաինայում պատիժը կրող իրենց դատապարտյալին եղբայրները 1990-ին տեղափոխում են Հայաստան, իսկ 1991-ին նա ազատ է արձակվում: Եղբայրներն էլ նրան որպես ապրուստի միջոց իրենց համատեղ բիզնեսի մասը կազմող մի խանութ են տալիս, թե` աշխատեցրու, ապրի: Այսինքն՝ այդ խանութն էլ նրա սեփականությունը չէ:
Իսկ ահա այս վեճի արդյունքում իրադարձություններն այնպես էին զարգացել, որ անգամ քրեական գործ էր հարուցվել: Մեղադրանքի հիմքում կրտսեր եղբոր այն պնդումն էր, թե ավագը, եղբայրական կապերի օգտագործմամբ չարաշահելով իր վստահությունը, 2005թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում «Շանթ Պլյուս» ՍՊ անունով կատարել է մի շարք գործարքներ և ձեռք բերել տրանսպորտային միջոցներ`(Կամազ 5511 մակնիշի և Մերսեդես Բենց 220-S-430)` վերջինիս պատճառելով 16 մլն 800 հազար դրամ արժողությամբ գույքային վնաս` հափշտակելով Վարշամ Ղարիբյանի կողմից գնված ավտոմեքենաները:
Դատավարությունը տևել է մեկ տարի ութ ամիս: «Շանթի Յուրան» պարտվել էր եղբորը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան