![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/242030504_569141917838182_1559225136123558417_n.jpg)
Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Հարցն ընդգրկված էր Կառավարության նիստի օրակարգում, որը վարում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո նա նշանակվելու է այդ կառույցի նախագահի պաշտոնում:
Նշենք՝ Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի ղեկավարի մրցույթին հայտ էր ներկայացրել երեք թեկնածու՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, փաստաբան Գառնիկ Թորոսյանը և Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը։ Նրանք բոլորն էլ հաղթահարել էին անցողիկ շեմը, սակայն առավելագույն միավոր էր ստացել՝ Սասուն Խաչատրյանը։