Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին Նոր Նորքի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 27-ամյա Սրապիոն Գ.-ն
Ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնում են, որ նա 2019 թ. հուլիսի 16-ից Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: