Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին ասել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ, պահպանվում են Վրաստանի օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Հաղորդում է 1tv.ge-ն։
«Արտահանձնման մասին խոսք լինել չի կարող, քանի որ արտահանձնումը իրականում նախատեսում է հանցագործի համար: Որքանով տեղյակ եմ, Ուկրաինայում նրա դեմ գործ չի հարուցվել: Ընդհանրապես, կա դեպք, եթե չեմ սխալվում, սահմանի անօրինական հատման փաստի առնչությամբ: Մամուլի տեղեկատվությունը միայն այն է, որ այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Հետևաբար, այս մասին, հավանաբար, պետք է դիմել ուկրաինական կողմին: Բայց որքանով ես տեղյակ եմ, Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում մեղադրյալի կարգավիճակ չունի: Հետևաբար, արտահանձնման, որպես հանցագործի հանձնման խնդրանք Ուկրաինայի համար չկա, և որքանով ես հասկանում եմ, դա չի կարող լինել: Հետևաբար, իմ կարծիքով, այս ձևակերպումն ու հարցը այնքան էլ ճիշտ չեն»,- ասել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանը: