ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակ՝ նախկինների շնորհիվ. ովքեր էին ՔՊ-ի թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Այդ ընտրությունների արդյունքներով  ՔՊ-ն պարտվեց մի քանի համայնքներում, թեեւ եղան համայնքներ, որտեղ ընտրվեցին այն թեկնածուները, որոնք առաջադրված էին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից:

Սակայն հետաքրքիր է, որ ՔՊ-ի կողմից սատարվող շատ թեկնածուներ ժամանակին եղել են ՀՀԿ-ականներ կամ նրանց օրոք էլ են համայնքի ղեկավարներ եղել: Եվ սա այն դեպքում, երբ հենց ՔՊ վերնախավն է տարբեր առիթներով խոսում նախկիններին մերժելու մասին, սակայն այսպիսի դեպքերում ապավինում են հենց նրան օգնությանը եւ առաջադրում կամ սատարում նախկինների կադրերին:

Ջերմուկում Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկի՝ գործարար Աշոտ Արսենյանի որդին է հաղթանակ տարել, Արսենյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է, Ջերմուկ գրուպի սեփականատերը: Ջերմուկ խոշորացված համայնքի կազմում ներառված են համանուն քաղաքը, ինչպես նաև Գնդեվազ և Կեչուտ գյուղերը։ Այստեղ նույնպես դեկտեմբերի 5-ին ավագանի են ընտրել։ Ընտրելու իրավունք ուներ 5867 քաղաքացի, սակայն քվեարկությանը մասնակցել է 2969-ը կամ 50,6 %-ը։ Ավագանու ընտրություններին առաջադրվել էր երեք կուսակցություն, բացահայտ առավելությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», որը ստացել է 2544 ձայն կամ 85,68 %: ՔՊ-ի ցուցակը Ջերմուկում գլխավորում էր հենց Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը։

Մարտունիում Հովհաննես Հովյանը նույնպես Սերժ Սարգսյանի մտերիմներից էր: Հովեյանի մոսկվայաբնակ գործարար եղբայրը ընտրություններին մեծ աջակցություն էր ցուցաբերում ՀՀԿ-ին, իսկ կրտսեր եղբայրը, 2017-ին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածություն էր առաջադրել: Թալինում ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանին, ըստ մամուլի տեղեկությունների, աջակցում էին Արագածոտնի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանն ու մարզի երբեմնի ՀՀԿ-ական գյուղապետերը:

Նույն մարզի Աշտարակ համայնքում թեկնածուն՝ Թովմաս Շահվերդյան ինքն էր նախկին, հինգ տարի առաջ քաղաքապետ էր դարձել ՀՀԿ-ի դաբրոյով: Նա այս ընտրություններին դարձավ Փաշինյանի ու իր թիմի սրտի թեկնածուն:

Սա ամբողջական ցանկը չէ եւ գրեթե բոլոր համայնքներում նախկիններն աշխատել են իշխանական թեկնածուների օգտին, եւ այն նախկինները, որոնց հրեշ էր ներկայացնում Փաշինյանը:

Ն.Հ.




Լրահոս