ArmLur.am-ի տեղեկություններով Հունիսի 20-ին ժ.15.20-ին ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հակոբ Խաչատրյանը և հայտնել, որ Նոր-Հաճնի կամրջից քաղաքացի է ցած նետվել: Իրավապահները շտապել են դեպքի վայր եւ պարզել է, որ 26 տարեկան Պարգև Բաղդասարյանը Նոր Հաճն քաղաքի կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ըստ բնակիչների՝ նա ամուսնացած էր: