Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան. Անդրեն դիմում է կոլեգաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տղերք ջան բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք: Այս մասին կոչ է արել երգիչ Անդրեն, դիմելով՝ աշխարհում մեծ լսարան եւ ճանաչում ունեցող հայ հայտնիներին:

«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան Տղերք ջան բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք : Սիրելի հետևորդներ ջան մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,-մասնավորապես գրել է Անդրեն:

Հիշեցնենք, որ 33 օր է ինչ  Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը եւ արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական եւ տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։

Երկավանից ադրբեջանական կողմը կտրել է նաեւ Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները և խոչընդոտում է նորոգման աշխատանքներին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս