Արցախի համար ամեն օր աղոթում եմ. Սիբիլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը, ով օրերս է մենահամերգով հանդես եկել Թուրքիայում, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:

Սիբիլի խոսքով` մշտապես հետեւում է, թե ինչ է կատարվում հատկապես Արցախի շուրջ:

«Առաջին կուզենայի նշել, որ շատ եմ ցավում մեր նախ 15 զինվորներրի կորստի համար: Արցախի համար Աստծուն աղոթում եմ, որ լույս բացվի: Ամեն օր դրական լուրի ենք սպասում: 2023 թվականին բոլոր ցավերը թող կորչեն ու բարին թող հաղթի»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ արդեն 46-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս