Ադրբեջանը Բաքվից ինքնաթիռ է ուղարկում Թեհրան՝ Իրանում դեսպանատան իր աշխատակիցներին տարհանելու համար, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։
Նրա խոսքով, այս ինքնաթիռով Ադրբեջան կտեղափոխվեն դեսպանատան աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամները և Օրխան Ասկերովի դին։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը։