ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:

 

Միանվագ դրամաշնորհից կարող են օգտվել Արցախի Հանրապետությունում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող այն տնտեսավարողները, որոնց կողմից 2022 թվականի դեկտեմբեր եւ 2023 թվականի հունվար ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով հայտարարագրված աշխատողների թվաքանակը (հաշվի չառնելով 2022 թվականի նոյեմբերի 30-ից հետո աշխատանքի ընդունված աշխատողների թվաքանակը) կազմում է 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով հայտարարագրված աշխատողների թվաքանակի առնվազն 92.5 տոկոսը (աշխատողների թվաքանակը կլորացվում է դեպի ներքեւ), հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով՝ 2022 թվականի դեկտեմբեր եւ 2023 թվականի հունվար ամիսների համար վճարված (վճարման ենթակա) աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտների (այսուհետ՝ եկամուտ) մեծությունը, ըստ ամիսների, կազմում է հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարված (վճարման ենթակա) եկամուտների մեծության առնվազն երկու երրորդը, աշխատանքային եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներին ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված եկամուտները, ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված հարկերի ու սոցիալական վճարների գումարները:

Միանվագ դրամաշնորհը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով 136.000 ՀՀ դրամի, իսկ 2023 թվականի հունվար ամսվա եկամուտների մեծությունը այդ չափից պակաս լինելու դեպքում՝ եկամուտների փաստացի մեծության չափով:

Միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով տնտեսավարողները http://dimum.tax.nk.am/ պաշտոնական կայքում տեղադրված ձեւանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում են դիմում՝ կցելով վճարային տեղեկագիրը, անկանխիկ վճարումների դեպքում՝ նաեւ բանկ ներկայացված վճարման հանձնարարագիրը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 28-ը:

 

 

 




Լրահոս