ՊՆ-ի պատվերները կատարող ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերը կվաճառվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավտոմատիկա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կմասնավորեցվեն: Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Նշենք, որ  «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն նախկինում ՊՆ պատվերներով իրականացրել է տեխնիկայի նորոգման և արդիականացման աշխատանքներ: Ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ կատարվել են ուսումնասիրություններ և ՊՆ-ն եկել է եզրահանգման, որ «Ավտոմատիկան» չի համապատասխանում պահանջներին:

Ընկերության շենք-շինությունների մակերեսը կազմում է 12 997.6 քմ, զբաղեցված հողատարածքը կազմում է 1.977 հա, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն:

Նախագծով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,  445 մլրդ. դրամ արժեքով վաճառել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը՝ «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Նախագծով նախատեսված՝ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը պետք է ուղղվի համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

Ն.Հ.




Լրահոս