ԱՅՑ՝ ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։

 

Նախարարին ուղեկցել են Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը եւ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:

ԿԳՄՍ նախարարի առաջին կանգառը Եղվարդ քաղաքի «AV» թատրոն-ստուդիան էր, որը հիմնադրվել է 2022 թ. հոկտեմբերին: Ժաննա Անդրեասյանը նախ շրջել է թատրոնի փոքրիկ տարածքում, ծանոթացել փորձասենյակի եւ դահլիճի պայմաններին, ապա դիտել «Ամանդա» նորարարական պլաստիկ ներկայացումը, որը շուրջ կես տարի գործող թատրոն-ստուդիայի բեմադրած երկրորդ ներկայացումն էր:

Թատրոն-ստուդիայի հիմնադիրներ Անի Վարդանյանի եւ Վիգեն Թադեւոսյանի խոսքերով՝ Եղվարդում թատրոն-ստուդիա ստեղծելու գաղափարի հիմքում ընկած էր համայնքում մշակութային կյանքն առավել աշխուժացնելը, ինչպես նաեւ պարարվեստի եւ թատրոնի հետ անմիջական կապ ունեցող տեղի երիտասարդներին բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելը: Նրանք տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են բեմադրել «Փոքրիկ իշխանը» ներկայացումը:

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցի հիմնակառուցման աշխատանքներին։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի  աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում. դպրոցի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: Շինարարական ընկերության պատասխանատուն ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան, սահմանված նորմերի պահպանմամբ։

Դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, լաբորատորիաներով, մեծ մարզադահլիճով ուսումնական հաստատություն, որը կունենա բարեկարգված, խնամված ու կանաչապատ տարածք եւ կապահովի որակյալ կրթության համար բարենպաստ կրթական միջավայր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն այցելել է նաեւ Կաթնաղբյուր բնակավայր, որտեղ ընթանում են հիմնական դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Այստեղ կառուցվում է մոդուլային նոր դպրոց, որի հիմնական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ժաննա Անդրեասյանը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել դասասենյակների, ապաստարանի, գրադարանի, ճաշարանի, սանհանգույցի, հանդիսության սրահի պայմաններին: Դպրոցը, ըստ շինարարի, շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ:

 

 

 

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ

 

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:

Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով եւ մասնագիտական առաջարկություններով: Քննարկվել են համայնքների, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացրած մշակութային արժեքների առանձնահատկությունները, դրանց առկայության եւ պահպանման ապահովման վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է արժեքի տարածման եւ կիրառման աշխարհագրությունն ու բնութագիրը հստակեցնելու պահանջը: Խորհուրդը կարեւորել է նեղ մասնագիտական մոտեցում պահանջող հայտերի լրամշակումը համապատասխան կառույցների միջոցով կատարելու անհրաժեշտությունը: Արժեքները հանրահռչակելու վերաբերյալ խորհրդի անդամներն առաջարկել են դիտարկել հանրապետության տարածքում անցկացվող փառատոններին դրանք ներառելու եւ ըստ այդմ ներկայացնելու հնարավորությունները:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը, մասնագիտական դիտարկումների համաձայն, ուղարկել լրամշակման եւ դիտարկել համայնքներից, խմբերից, անհատներից, ինչպես նաեւ մշակութային, կրթական եւ հասարակական կազմակերպություններից նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

Ն.Հ.

 

 

 

 

ԱՌԱՋԱՏԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ

«Կոնվերս բանկ»-ը հայտարարում է Yerevan Tech Forum 2023-ին մասնակցության մասին որպես առանցքային 5G գործընկեր՝ վերահաստատելով թվային փոխակերպումների առաջատար դառնալու հավակնությունը:

Yerevan Tech Forum-ին «Կոնվերս բանկ»-ը մասնակցելու է ներկայացուցչական կազմով՝ ներառյալ բանկի թվային փոխակերպման եւ նորարարությունների կոմիտեի նախագահ Ահարոն Լեւոնյանը եւ ոլորտի առաջատար այլ մասնագետներ: Բացի այդ, համաժողովի ողջ ընթացքում տեղում գործելու է բանկի բիզնես տաղավարը:

Մասնակցության այս ձեւաչափի շնորհիվ՝ հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ծանոթանալ բանկի պրոդուկտներին եւ ծառայություններին, խորհրդատվություն ստանալ բանկի կողմից առաջարկվող թվային լուծումներին, ինչպես նաեւ հաղորդակցվել բանկի մասնագետների հետ: «Կոնվերս բանկ»-ի թիմը պատրաստակամ է համաժողովի մասնակիցների ու հյուրերի հետ կիսվել իր փորձառությամբ եւ փորձագիտական տեսակետով, այդ թվում՝ Open mobile banking-ի զարգացման եւ թվային հնարավորությունների զարգացման շուրջ:

Բանկի թվային փոխակերպման կարեւորագույն եւ ներկայում ակտիվորեն զարգացող ուղղություններից է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար թվային պրոդուկտների ներդրումը: Մասնավորապես, բանկը ներկայացրել է Converse Business հավելվածը, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ֆինանսները կառավարել եւ բանկային գործառնություններ կատարել հարմարավետ միջավայրում: Բացի այդ, մեծ պահանջարկ են վայելում նորարարական CPay եւ CPos պրոդուկտները, որոնց ներդրմամբ սպասարկման եւ առեւտրի ոլորտի սուբյեկտները ստացել են անկանխիկ վճարումների ընդունման պարզ ու հարմարավետ գործիքներ:

Yerevan Tech Forum 2023 համաժողովում 5G գործընկերոջ կարգավիճակը «Կոնվերս բանկ»-ում որակում են գոհացուցիչ ու միաժամանակ պարտավորեցնող. սրանով բանկը հայտարարում է թվայնացման ռազմավարության շրջանակում ներդրումների եւ այնպիսի նոր պրոդուկտների մշակման մտադրության մասին, որոնք կբավարարեն հաճախորդների պահանջները եւ հուսալի նախադրյալներ կստեղծեն թվային տնտեսության մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար:

Նշվել է նաեւ, որ «Կոնվերս բանկ»-ի ամենապահանջված պրոդուկտը Converse Mobile հավելվածն է, որից օգտվում է 100 հազարից ավելի օգտատեր:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 




Լրահոս