ՄԱԿ-ի դատարանը սկսում է Կիևի հայցի լսումները Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսում է լսումները 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի հայցի առնչությամբ՝ ընդդեմ Ռուսաստանի՝ ցեղասպանության կոնվենցիայի խախտման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համապատասխան հայցի վերաբերյալ դատական ​​նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 18-27-ը։ Հանդիպումների այս բլոկը նվիրված է Մոսկվայի կողմից բարձրացված նախնական առարկություններին։ Սեպտեմբերի 18-ին ելույթ կունենան Ռուսաստանի, իսկ հաջորդ օրը՝ Ուկրաինայի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 20-ին խոսքը կտրվի այն երկրներին, որոնց դատարանը թույլ է տվել մասնակցել հայցին՝ Գերմանիա, Ավստրալիա, Ավստրիա, Սլովակիա, Չեխիա, Բելգիա, Խորվաթիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Շվեդիա, Բուլղարիա, Կանադա և Նիդեռլանդներ։

2022 թվականի փետրվարի 26-ին՝ Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարան։ 2022 թվականի մարտի 16-ի վճռով դատարանը կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ կասեցնել պատերազմը հանրապետության տարածքում։
2022 թվականի հոկտեմբերի 3-ին ռուսական կողմը նախնական առարկություններ է ներկայացրել Հաագայի ՄԱԿ-ի դատարանի իրավասության և հայցի ընդունելիության վերաբերյալ։




Լրահոս