ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանը դուրս է եկել համակարգի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աղվան Հովսեփյանի քրեական գործով մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանը դիմել է դատարան ընդդեմ Գլխավոր դատախազության` պահանջելով, որ սկսած 2008 թվականի հունվարի 1-ից մինչև աշխատանքից ազատելու օրը՝ հաշվարկի մեջ ներառելով ոստիկանության քննիչի պաշտոնում աշխատած 16 տարի 3 ամիս ստաժը և ապահովելով վերջնահաշվարկ, հայցվորի աշխատավարձի վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնել։

Նկատենք, որ դատախազ Սաֆարյանն այս գործընթացը սկսել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից այս տարվա ընթացքում մի շարք դատախազների պաշտոնից ազատելու գործընթացից հետո։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի օգոստոսի 7-ի, օգոստոսի 11-ի, օգոստոսի 14-ի, օգոստոսի 16-ի, օգոստոսի 21-ի, օգոստոսի 22-ի, օգոստոսի 23-ի եւ օգոստոսի 24-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Արդյունքում մի շարք դատախազներ էին ազատվել պաշտոնից, որոնց մեջ էր Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանը։

Վերջինս ազատվել էր Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

Քնար Մանուկյան




Լրահոս