ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Առաջիկա օրերին մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Իրանի դեմ և պատրաստ ենք ավելի հեռուն գնալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ վաճառի Ռուսաստանին»,- ասել է նա։

Քիրբին նշել է, որ թեև ԱՄՆ-ը հաստատում չունի Թեհրանի կողմից Մոսկվային բալիստիկ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, Վաշինգտոնը պատրաստ է այդ թեման քննարկման ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

«Մեր կողմից մենք այս հարցը կներկայացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ քննարկման և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք»,- ասել է նա։

Պաշտոնյան ասել է, որ միջազգային հանրության պատասխանը կլինի «արագ և խիստ»:




Լրահոս