Հայաստանը մտադրված է համագործակցել ՌԴ-ի հետ, իսկ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա։ Այս մասին «Վալդայ» ֆորումի շրջանակում ասել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հայ հասարակության մեջ այժմ տարբեր դիրքորոշումներ կան. ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշումներում տեկտոնական փոփոխություններ են տեղի ունեցել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար նոր ռազմավարական որոշումներ կայացնելու համար», – ասել է Սարգսյանը։
Նշենք, որ այս պահին Տիգրան Սարգսյանը զբաղեցնում է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: