ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար ոչ մի անգամ չի ներկայացվել, չի գրանցվել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ այդպիսի բան արած լինեն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Հայաստանից մի քանի ներկայացուցիչներ գրանցվել էին Ադրբեջանում անցկացվող COP29 կլիմայական համաժողովին մասնակցելու համար, բայց նրանք չեն ժամանել:
«Սա բաց թողնված հնարավորություն է Հայաստանի համար», — նշել էր նա։