Ֆրանսիայի Մո քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը մեղադրվում է իր 3-ամյա տղայի սպանության մեջ. երեխային նա թողել է լվացքի մեքենայի մեջ եւ աշխատեցրել սարքը: Տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել` 15 տարեկանից ցածր անչափահասին սպանելու հոդվածով: Երեխայի մոր նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել` հանցագործությանը չխոչընդոտելու եւ երեխային վտանգի մեջ թողնելու համար:Երեխան մահացել է գլխին հարված ստանալու պատճառով:Հարեւանները վկայում են, որ երբ մայրը փորձել է վերակենդանացնել երեխային, նրա մարմինը սառած է եղել: Հարեւաններից մեկն էլ հավելում է, որ մայրը երեխային ձեռքերի մեջ պահում էր` ինչպես կոտրված մի տիկնիկի:Միաժամանակ, հայրը պնդում է, որ երեխան ընկել է աստիճաններից: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը փաստել է, որ երեխան մահացել է լվացքի մեքենայի մեջ:
3-ամյա երեխան մահացել է լվացքի մեքենայի մեջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ