Ալիևի հետ հանդիպմանը խոսել ենք Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների մասին. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարարների կաբինետի վերջին նիստին հաջորդած ճեպազրույցում Թուրքիայի ղեկավարը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ Անկարա այցի արդյունքները։

«Մարտի 5-ին նախագահ Իլհամ Ալիևի այցի ընթացքում մենք մասնակցեցինք Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը, որը լիովին կապահովի գազի ինքնավարությունը առնվազն 30 տարի»,- նշել է նա։

Նա հավելել է, որ «եղբոր»՝ Իլհամ Ալիևի հետ քննարկել է շատ կարևոր հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայում իրավիճակին, նշել՝ Անկարան դատապարտում է անարդարությունն ու ահաբեկչությունը։




Լրահոս