Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զելենսկին ստիված է լինելու համաձայնագիր կնքել․ նոր մանրամասներ ռուս-ուկրաինական հակամարտությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրավիճակը շարունակվում է լարված մնալ ռուս-ուկրաինական ճակատում։ Հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր քննարկումները որևէ էական արդյունք չեն տալիս։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին կրկին պատրաստակամություն է հայտնել առանց նախապայմանների հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ։ Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է դադարեն մտածել Ռուսաստանի հետ իրենց ապագա հարաբերությունների մասին և սկսեն ավելի շատ մտածել Ուկրաինայի մասին, Sky News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի առաջնորդը նաև կոչ է արել Արևմուտքին ոչ թե խնդրել Պուտինին դադարեցնել հակամարտությունը այլ ուժ կիրառել նրա վրա։

Ռուս-ուկրաինական հակամարտությանը կրկին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա համոզմունք է հայտնել՝ Զելենսկին ստպված է լինելու համաձայնագիր կնքել։

 

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս