Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։
Վարչապետը կարևորել է Կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը։ Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին և Կառավարության քաղաքականությանը։
Քննարկվել են ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։






























